Շիրակի մարզում գտնվող թիվ 35 ընտրատարածքի ընտրատեղամասերում այս պահին ամփոփվում են խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների արդյունքները։

Արդեն իսկ ամփոփված տվյալներով մեծ առավելությամբ հաղթում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը։

Ժամը 22.30-ի դրությամբ հաշվարկված են 45 ընտրատեղամասերից 39-ի քվեաթերթիկները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են ըստ ԿԸՀ-ի տվյալների ընտրություններին մասնակցած քաղաքացիների քանակի 80.4%-ը։
Ըստ այդմ, Արման Սահակյանի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 78.1%-ը, իսկ Մուրադ Գրիգորյանի օգտին՝ 16.9%-ը։ Քվեների 5%-ը համարվել է անվավեր։ 
Մաքուր հաշվարկով Արման Սահակյանին օգտին է վավեր համարված ձայների 82.2%-ը, իսկ Մուրադ Գրիգորյանի՝ 17.8%-ը։

Ինֆորմացիան Tert.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել