Եթե օգտվում եք Windows 8-ի Store-ից, ապա նկատած կլինեք, որ այնտեղ կան վճարովի և անվճար ծրագրեր: Վճարովիները իրենց հերթին բաժանվում են 2 մասի: Որոշները ներբեռնելու համար անհրաժեշտ է գումար մուծել միանգամից, իսկ որոշները թույլ են տալիս ներբեռնել ու որոշակի ժամկետում փորձարկել ծրագրերը: Օրինակ ներքևի նկարից երևում է, որ այս խաղը վճարովի է, սակայն հնարավոր է ներբեռնել այն ու որոշակի ժամկետով օգտագործել (Try): Նմանատիպ ծրագրերը կոչվում են Trial ծրագրեր:

Հենց Trial ծրագրերին կանդրադառնանք ու կտեսնենք, թե ինչպես է հնարավոր դրանց սպառման ժամկետները վերացնել:

1.Ներբեռնեք այս ծրագիրը:

2.Install արեք 32 կամ 64 բիթանոցը (կախված է այն բանից, թե որ տարբերակն է Ձեր մոտ տեղադրված)
2.Բացեք TokensExtractor ծրագիրը: Կտեսնեք Ձեր մոտ տեղադրված բոլոր մետրո ծրագրերը:
3.Ցուցակում գտեք անհրաժեշտ ծրագիրը և սեղմեք crack: Ծրագրերը հեշտ գտնելու համար կարող եք օգտագործել Search կոճակը:

Այս գործողություններից հետո Trial ծրագրի ժամկետը երբեք չի սպառվի և կարող եք այն անվերջ օգտագործել: Կրկին տեղեկացնեմ, որ այս մեթոդը հնարավոր է միայն կիրառել Trial ծրագրերի վրա (Store-ում buy կոճակի կողքը պետք է լինի Try կոճակ:)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել