Հետաքրքիր ա մենակ ե՞ս եմ շատ հանգիստ ընդունում, որ Արմենչիկին ու Ձախին կոչումներ են տվել։ Էլի ֆեյսբուքահայությունը իրա սնոբիստականը միացրել ա:
Վիդիծե լի ռաբիզ ա ու գեղ ա:

Էն սիգարետը բերնին չաղ ու ուռոդ կնիկը արվեստի գործ ա, իսկ Արմենչիկը ծիպա նողկալի ու զզվելի ա:

Ընդ որում, յախք ասողների մեծ մասը Մոցարտին ու Շոպենին իրարից չի տարբերի, վերջին անգամ սիմֆոնիկի համերգին Ճգնավորյանի վախտ են գնացել, էն էլ որ մի երկու ժամ տաքանա, բայց դե արտահայտվելը պարտադիր ա:

Ինձ համար ռաբիզ քյարթը ավելի ընդունելի կերպար ա, քան պոստմոդեռնիստ ժելեոտված անսեռ պարարտանյութը:

Արմենչիկի երգերն էլ լսել եմ, բայց իմ կարծիքով Սպիտակցին իրանից ավելի լավ ա երգում: Ձայնային որակոկներով Սպիտակցուն բարդ կլինի անցնել ռաբիզում: : 
Բայց դե ճաշակին ընկեր չկա : Ու պետք էլ չի :

Իսկ Ձախը... 
Իրենց լեզվով ասած, Ձախը պապայություն ա, ու հայապահպանության գործում մեծատառներով իրաանունը գրվելու ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել