Անկեղծ ասած՝ մի տեսակ անհասկանալի է, որ ոմանք Հայաստանի քաղաքացու՝ Ադրբեջանից ապաստանի հայցման փաստը քննարկում են որոշ լրատվամիջոցների՝ իրենց կարծիքով սխալ աշխատանքի տեսանկյունից, որոնք պատեհ կամ անպատեհ առիթով այդ քաղաքացուց հարցազրույցներ էին վերցնում, մեկնաբանում նրա գործողությունները՝ նրան դարձնելով «աստղ»: Ես չեմ ասում, թե մեր լրատվամիջոցներն աշխարհի ամենալավ լրատվամիջոցներն են, բայց, օրինակ, տարիներ առաջ ոչ մի լրատվամիջոցի հարցազրույց չտված արարատցի ընտանիքն անցավ Նախիջևան: Եթե մի գործողությանը ժամանակագրորեն հաջորդում է մեկ ուրիշ գործողություն, ապա դա դեռ չի նշանակում, որ դրանք պատճառահետևանքային կապի մեջ են: Լրիվ այլ տեղ է թաքնված շան գլուխը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել