Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ ԲԻ.ՎԻ.» ընկերության հայտի մասին որոշման նախագիծը: Բաշխիչ ցանցերը ՀՀ էներգետիկ համակարգի համար ունեն ռազմավարական նշանակություն, և դա է պատճառը, որ ընկերության կառավարման խնդիրն ունի նման պետական մակարդակի մոտեցում:

Վերջին տարիների էլէներգիայի սակագնի բարձրացումները ռուսական կապիտալով աշխատող «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ ԲԻ.ՎԻ.» ընկերության համար պարքերի կուտակման առիթ է դարձել, և արդյունքում այն հայտնվել է սնանկացման եզրին: ՀԷՑ-ում տիրում էր բավականին բարձիթողի իրավիճակ և ամենաթողություն. գրեթե բառացիորեն բացակայում էին ներդրումները:

Այն, որ էլեկտաէներգիայի սակագնի բարձրացումն ամենաանհարմար որոշումն է Հայաստանի հասարակ քաղաքացուց մինչև բիզնեսի ներկայացուցիչների համար, հասկանալի է բոլորին: Հուսանք, որ նոր սեփականատերը չի գայթակղվի իր նախորդի՝ չարաշահումներ կատարելու հնարավորությունից, չի մեղադրի նախկին ընկերությանը և կսկսի էլէներգիա մատակարարել բարեխղճորեն` իրականացնելով նորմալ կառավարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել