Картинки по запросу տիգրան քոչարյանՄի անգամ Մոսկվայում շատ պատահական հայտնվեցի մի կոնֆերանսի, որը նվիրված էր տարածաշրջանային հարցերին: Ճիշտն ասած, պատահականությունն այն էր, որ լրիվ ուրիշ գործով էի հայտնվել նույն հյուրանոցում, որտեղ տեղի էր ունենում կոնֆերանսը:

Մի քանի րոպե նստած լսում էի ելույթները, մեկ էլ տրիբունային մոտեցավ մի ադրբեջանցի ու սկսեց ստանդարտ վայնասունը քսան տոկոսի ու մեկ միլիոն փախստականի, հետո, մտածելով, որ դահլիճում հայեր չկան, անցավ առաջ ու սկսեց նավթային հարստությունից խոսել ու իրենց ռազմական բյուջեից:

Մոդերատորը հարցրեց, թե այդքան բյուջեն ի՞նչ եք անում, Հայաստանի դեմ պատերա՞զմ եք ուզում սկսել:

Էս մեր ազիկն էլ, թե բա՝ դրանց հետ ի՞նչ պատերազմ, դրանք Հայաստանում սովից սատկում են, ուժ չունեն, սկի մի հատ ավտոմատ բռնեն:

Ու այդտեղ իմ թրոլինգոտ հոգին չդիմացավ: Ձեռքս բարձրացրեցի, խնդրեցի մոդերատորին՝ ինձ խոսք տա:

Երբ խոսափողը հասցրեցին ինձ, վեր կացա, պաուզա բռնեցի, որ դահլիճը չափերս լավ ուսումնասիրի ու ժպտալով ասացի.

-Здравствуйте, уважаемые участники конференции, я приехал из Армении...

Մնացած խոսքերս արդեն չէին լսվում, քանի որ դահլիճը բարձրաձայն ծիծաղում էր՝ նայելով խեղճ ազիկին:

Հ.Գ. Ասածս ի՞նչ ա, միշտ չի, որ պետք ա դիետա պահել, ժող, տուն ա, կարող ա էդ կիլոները մի տեղ պետք գան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել