ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը մտել է անպարտելի խաղի մեջ: Սահմանադրության նոր տարբերակն ԱՆՑՆԵԼՈՒ պարագայում նա ԿՊԱՀՊԱՆԻ ԻՐ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ՝ որպես քաղաքական ուժերից մեկի ղեկավար, իսկ ՉԱՆՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԿՊԱՀԻ ԻՐ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԻՇԽՈՂ քաղաքական ուժի ղեկավար:
Առաջինի պարագայում, իշխանությունից հեռանալուց հետո՝ իրենից հետո պետության ղեկին չի թողնի ոչ մի միանձնյա ղեկավար, ձեռք կբերի բարեփոխիչի անուն և հայաստանյան կյանքի վրա ազդելու համար կպայքարի որպես քաղաքական ուժերից մեկի ղեկավար: Սահմանադրության նոր տարբերակի անցնելու դեպքում նա 2017թ.-ի ԱԺ ընտրություններից հետո չի հայտնվի խորհրդարանում, հետևաբար, իր անձով ազդեցություն կունենա այնքան, որքան որպես ՀՀԿ նախագահ:
Ու քանի որ մեծամասնական տեղեր էլ չեն լինի՝ հետևաբար չի լինի ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավար:
Սահմանադրության այս տարբերակը չանցնելու դեպքում՝ ՀՀ քաղաքական-պետական համակարգը կմնա այնպես, ինչպես 1991թվ.-ից ստեղծվել, 1995-ից ամրագրվել ու առ այսօր գործում է: Այսինքն՝ ընտրությունների ճանապարհով բոլոր ուժերն անիմաստ կսպասեն երբևիցէ փոփոխությունների և իշխանության գալուն:
Եվ գործող նախագահը հանգիստ կարող է ասել, որ ինքն ուզում էր բան փոխվեր երկրում, բայց դուք չուզեցիք: Հետևաբար արդյունքների ու հետևանքների համար էլ չդժգոհեք:
Բացի դա, 2018թ-ին, ՀՀ նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո, Սերժ Սարգսյանը կարող է վերադառնալ իշխանություն՝ մեծամասնական իրենց պատգամավորներից մեկին ասելով, որ վայր դնի մանդատը, և այդ ընտրատարածքում մոբիլիզացնելով ողջ ռեսուրսները՝ վերադառնա պառլամենտ, դառնալով կամ ԱԺ նախագահ կամ ՀՀ վարչապետ:
Չակերտները բացելով՝ ասելիքս ասեցի: Մնացածը թող «այո» և «ոչ» ասողներն իրենք իրենց տեղը որոշեն, թե ինչու են «այո» կամ «ոչ» ասելու:
Իմ պատասխանը հանրաքվեին՝ «Այո»-ն է: Բնականաբար կախարդական փայտիկով միանգամից հրաշքի ակնկալիք չունեմ, բայց վաղվա օրվա լավատեսությամբ վստահ եմ, որ այդ պահից ՀՀ պետական համակարգի անիվները կդրվեն ճիշտ ռելսերի վրա և գոնե զավակներիս համար կարող եմ փափագել արժանապատիվ կյանքով երկիր: 
Հ.Գ. Չեք նկատե՞լ, որ «Սերժիկ հեռացիր» արտահայտությունը պարապ վախտի խաղալիք է ընդամենը: Ասածիս ապացույց՝ նախորդ տարիները վկա ...
Հ.Գ.Գ. Չփորձի հանկարծ որևէ մեկն ինձ մեղադրի իշխանությանը պաշտպանելու կամ արդարացնելու մեջ: Կոպիտ կխոսեմ: Բնականաբար անձնապես ինձ ճանաչողներն այդպիսի բան չեն անի: Կուզեմ շատերն իմ պես համոզվածությամբ ցանկանան ՀՀ -ում իշխանափոխություն: Դա տինդիրիտ քֆուր տալով ու վիրավորական արտահայտություններ իշխանության հասցեին անելով չի:
Ես միշտ ունեցել եմ իմ անձնական համոզմունքը ու մինչև ցանկացած բանում համոզվածություն կամ հավատ չունենամ՝ չեմ արտահայտվի ու պաշտպանի՝ անկախ անգամ կուսակցական պատկանելիությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել