2002թ-ին Մադագասկարի Թուամանիս քաղաքում ֆուտբոլային մրցաշար էր ընթանում։ Երկրի 4 ամենաուժեղ թիմերն իրենց ուժերն էին չափում չեմպիոնի կոչման համար: Այնպես ստացվեց, որ խաղերից մեկի ավարտի հենց վերջին րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրընկալող թիմի՝ Օլիմպիկ լը Էմիրնի դարպասին, ինչի հետևանքով նրանք զրկվեցին պայքարը շարունակելու հնարավորությունից: Մրցաշարի վերջին հանդիպմանը ձախողված Օլիմպիկը պիտի ուժերը չափեր արդեն չեմպիոն դարձած Ադեմայի հետ: Խաղի մեկնարկից հետո ֆուտբոլիստները, հետևելով մարզչի հրահանգներին և ցանկանալով արտահայտել իրենց բողոքն անարդար մրցավարության դեմ, սկսեցին ամեն 36 վայրկյանը մեկ ինքնագոլ գրանցել: Ադեման մյուս կիսադաշտից լուռ հետևում էր վերջիններիս տարօրինակութանը: Արդյունքում խաղն ավարտվեց 149-0 հաշվով: Սա համարվում է ամենախոշորը ֆուտբոլի պատմության մեջ:

Բողոքի յուրօրինակ ակցիայի արդյունքում թիմի մարզիչն ու 4 ֆուտբոլիստ որակազրկվեցին 3 տարով։

Չնայած այդ պարտությունը չի գրանցվել ուժային պայքարում, այնուամենայնիվ, այն մտավ Գինեսի ռեկորդների գրքի մեջ` շրջանցելով 1885թ-ին Շոտլանդիայի գավաթի մրցաշարի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներից մեկում գրանցված հաշիվը, որի ժամանակ հանդես էին գալիս Արբոաթն ու Բոն Ակկորը: Այդ խաղն ավարտվեց 36-0 հաշվով՝ Արբոաթի հաղթանակով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել