Խաղաղ օվկիանոսի անունը երեկ փոխեցի, դրեցի «Կատաղած»:)))) Ալիքների մեծությունը միայն տեսնել էր պետք... Բայց ես մտածեցի՝ ո՞նց, գամ հասնեմ էստեղ, ջուրը չմտնե՞մ: 2 ժամ փորձելուց հետո խիզախեցի, Ժակն ու Գոգն էլ՝ հետևիցս, ու կարող էր ճակատագրական լինել... Ալիքների դեմ անզոր դուրս եկանք, սկսեց տանել հեռու ու խփել քարքարոտ կղզյակին:)))) Չգիտեմ՝ ինչու և ինչպես, ինչ հրաշքով, երբ մոտս արդեն խուճապ էր սկսում, մի ահռելի ալիք ինձ բերեց ու հանգիստ նստեցրեց միակ «մի ոտք» ավազի վրա :))) Ժակի ու Գոգի հետևից եկան փրկարարները (բայց կարիքը չեղավ, հասցրեցին մի կերպ դուրս գալ) :))))))) Փառք Աստծո, այդ էպիզոդն ավարտվեց քերծվածքներով :))))) 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել