Օր օրի բոլոր կողմերից Ադրբեջանին ծեծի են ենթարկում, մարդու մեղքն ա գալիս նույնիսկ:

Երեկ Ֆրանս2 ալիքը հրապարակել է հսկա 2 ժամանոց ֆիլմ-հետաքննություն Ադրբեջանի ծախսած փողերի վերաբերյալ Ֆրանսիայում, միապետական ռեժիմը ոնց պետք է՝ տեղն են դրել։ Այսօր նույնիսկ Ադրբեջանից հրապարակեցին, թե ալիքին դատի են տալու։ Շատ լավ ա, թող տան, ավելի մեծ աղմուկ կբարձրանա։

Իսկ քիչ հետո Եվրախորհրդարանում սկսվելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերվող բանաձևի քննարկում, որով սահմանափակվելու են վերջինիս պետական պաշտոնյաների այցերը Եվրոպա, ինչպես նաև կոչ է արվելու ԵՄ պետություններին զերծ մնալ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդ ուղարկելուց՝ դրանով իսկ լեգալիզացնելով կեղծված ընտրությունները։

Դրան գումարած այն, որ փողերը վերջանում են, ԱՄՆ-ի լոբբիստական կազմակերպությունները փակում են, տեղական հսկա գործարանները փակվում են՝ պետական պատվերների բացակայության պատճառով, ստաբիլիզացիոն ֆոնդից ոչինչ չի մնացել, իսկ արտահանման 95 տոկոսը կազմող նավթի նախատեսված գինը 90 դոլարի փոխարեն հասել է մոտ 45-ի, կարելի է ասել, որ Ալիևի գործերը հեչ լավ չեն ու մոտ տարիներին լավ չեն էլ լինի, եթե չկարողանա գազն առնող գտնել։

Բարև, կրակների երկիր Ադրբեջան։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել