Ծանր էր Վահագն Հովնանյանի կորուստը,,, Քանի ժամանակը անցնում, այնքան ավելի խորությամբ ես զգում դրա անդառնալիությունը,,, 

Անկախության այս տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք համոզել Սփյուռքին, որ Հայաստանը նաև իրե՛նց երկիրն է,,, Համոզողներից մեկն էլ ինքն էր՝ ուղն ու ծուծով Հայաստանակենտրոն հայ,,,բացառիկ հայ,,,որի տեսակը ցավոք, կարծես, նույնպես ոչնչանալու եզրին է,,,մատերի վրա կարելի է հաշվել նրանց, ում կարող ես դնել նրա կողքին,,, Հայրենական օլիգարխիայի՝ գաղտագողի պատսպարված տնաշինությանը համարձակորեն հակադրեց հանրային, համայնքային շինարարության մշակույթը,,,երազում էր հայերիս տեսնել որպես ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ, և հենց սրանում էր ՛՛Վահագնի՛՛ թաղամասի գաղափարախոսությունը,,,

Հայի այս գեղեցկագույն տեսակը պետության կողմից խրախուսման և Ամենայն գնահատանքի խնդիր պիտի դառնա. Սփյուռքը պիտի տեսնի, որ Հայաստան պետության համար հայի նման տեսակը խիստ կարևոր և գնահատված է,,,

Ակնկալում եմ կառավարության կողմից Մեծ հայի՝ Վահագն Հովնանյանի հիշատակը հավերժացնող լուրջ որոշման ընդունում. նրա անունով Հայաստանում պիտի կոչել փողոցներ, հրապարակներ, դպրոցներ: Դա անհրաժեշտ չէ իրեն կամ իր ժառանգներին, դրա կարիքը ունենք մենք, մեր պետությունը և հայոց Սփյուռքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել