22 տարի առաջ այս օրը Հայաստանում կազմավորվեց 4 բանակային կորպուսի՝ Գարեգին Նժդեհի անվան առանձին մոտոհրաձգային գունդը: Այսօր ՀՀ ՊՆ Ագարակում տեղակայված այս գունդը համարվում է մարտական հենակետեր ունեցող գունդ և գտնվում է մշտական մարտական պատրաստականության ուսուցման ամենօրյա գործունեության մեջ: Գնդի հիմնական խնդիրն է պաշտպանել՝ անառիկ ու անվտանգ պահել երկրի հարավարևելյան սահմանը և կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված մարտական առաջադրանքները:
Իզուր չէ, որ մեծն Նժդեհի «Մեռնել, բայց չպարտվել, չտեսնել հայրենիքը պարտված, չտեսնել պարտության ամոթանքը» խոսքերն են փակցված Հայստանի հարավային սահմանն անառիկ պահող ՀՀ ՊՆ N զարամասում։
Գունդը ստեղծվել է 1993 թ. սեպտեմբերի 2-ին։ Զորամասի առաջին հրամանատարն է եղել մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանակիր գնդապետ Ղևոնդ Հովհաննիսյանը։ Գունդը կազմավորման պահից մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ Պատերազմական մարտեր է մղել ոչ միայն Հայաստանի հանրապետության, այլև ԼՂՀ՝ Հորադիզի, Ֆիզուլիի և Աղդամի ուղություններով։
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ հայրենիքին իրենց կյանքն են նվիրաբերել գնդի 18 զինծառայողներ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 80-ը։
Ու այսօր, հայացք նետելով զորամասի անցած ճանապարհին, պետք է նշեմ, որ հպարտանալու առիթ ունեմ։ 
Փառք հայոց հաղթանակած բանակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել