15 000 000 000 դրամ, կամ 30 միլիոն դոլար,դա այն գումարն է, որով գնեցին մարզահամերգային համալիրը, և մինչև հիմա չի դադարել այս թեմայի շուրջ բարձրացված աղմուկը, մարդիկ բողոքում են, որ շատ էժան ծախվեց, ծախողներն էլ հորդորեցին, որ մոտ 100 միլիոն էլ ներդրում պիտի արվի: 30 միլիոն դոլար, սա այն գումարն է, որով Բորուսիան գնեց մեր Հենոյին ՝ընդամենը 1 խաղացողի: 15 միլիարդ դրամ, կամ 30 միլիոն դոլար սա այն գումարն է, որով ամեն ընտրություններին գնում են մեզ, այսինքն 10000 ական դրամով 1,5 միլիոն ընտրողի: Զգո՞ւմ եք ինչ էժան ենք, ու հետաքրքիրն այն է, որ մեզ գնելով հաստատ խոսք էլ չեն տալիս, որ գոնե 100 միլիոնի ներդրում կանեն մեզ համար: Առաջիկայում ընտրություններ են, սկզբում սահմանադրական հետո խորհրդարանական, հավատացնում եմ էական չի դեմ կքվեարկեք սահմանադրությանը, թե կողմ, հավատացեք ոչ մի որակական տարբերություն չի լինելու եթե քվեարկեցիք գումար վերցնելով, բիզնեսի օրենքն է, եթե ձեզ առան, ցանկացած պայմաններում և իրավիճակում փորձելու են վերավաճառել ավելի թանկ գնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել