Ժողովուրդ, այսօր մի քանի տեղ ընդվզման կոչեր կարդացի սեպտեմբերի 1-ին, ինձ հետաքրքիր է ուղղակի՝ սա կատա՞կ էր, թե՞ լուրջ: Մի պահ պատկերացրեք՝ սեպտեմբերի 1, ծնողների, տատիկ-պապիկների անհամբեր ու ոգևորված հայացքներ, բարձր տրամադրություն, երեխայի ձեռքը բռնած, ոմանք երթուղային տրանսպորտով, ոմանք էլ մեքենայով առաջին անգամ տանում են դպրոց՝ առաջին զանգ, ու ճանապարհին մոտ 5 կմ խցանում,բոլոր փողոցներում կաթվածահար վիճակ, ձայնային ազդանշաններ, հայհոյանքներ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սեպտեմբերի մեկին Երևանի փողոցները լինելու են մաքսիմում գերհագեցած, ու դուք, փակելով ամենամեծ փողոցներից մեկը, կաթվածահար եք անելու ամբողջ Երևանի երթևեկությունը: Սա՞ եք ուզում, ուրիշ օր կամ ուրիշ տեղ հնարավոր չէ՞ր, թե՞ ոչ մի առիթ հայ ազգին ուրախանալու: Դուք, դա անելով, առաջինը հայհոյել եք տալու ձեզ նոր ՀՀ վերնախավին: Հիշե՛ք, այդ ծնողների մեծամասնությունը Բաղրամյան փողոցում 7 օր եղել է ձեր թիկունքին, մի՛ փչացրեք այդ մարդկանց՝ եզակի ընձեռնվող տոներից մեկը: Մի քիչ պատասխանատվության զգացում ունեցեք էլի:
Հ.Գ Սա ինձանից խնդրանք և զգուշացում, մնացածը դուք որոշեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել