Օսմանյան կայսրության փլատակների տակ մնացինք ու բազում զոհեր տվեցինք՝ զուգորդված տարածքային հսկայական անդառնալի կորուստներով։
Ռուսական կայսրության փլատակների տակ մնացինք՝ տալով որշակի մարդկային զոհեր՝ զուգորդված տարածքային կորուստներով։
ՍՍՀՄ փլատակների տակն ենք դեռևս, և հայտնի չէ՝ դուրս կգանք, թե ընդհանրապես կդադարենք գոյություն ունենալուց։
Ռուսաստանի կործանումը երազողները լավ կանեն՝ այս թվարկածս կետերի մասին հաճախ հիշեն ու մի քիչ քիչ երազեն այդ կավե ոտքերով հսկայի կործանումը։ Թողեք՝ ՍՍՀՄ-ի կործանման տակից դուրս գանք, հետո նոր երազեք նոր կործանում։ 
Սրա-նրա կործանման վրա հույս դնելով չեն երկիր շենացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել