Անբարոյական ասվածը, որ մեծ թափ է առել, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, բայց միևնույն է ես չեմ հարմարվում այդ անբարոյականության հետ:
Համարեք՝ ես հետամնաց եմ, համարեք՝ «կոմունիստ» եմ, բայց ես դեմ եմ…
Վերջերս մի սիրավեպ լսեցի,  հնդկական կինոյի նման էր. տղան գժվում է աղջկա համար, բայց հեռու մնալ իր մադամից չի կարող, մադամը իրեն մի ինչ-որ հարցում շատ է օգնել ու թանկ է, ու տղան եսիմ ինչ  խղճով աղջկան ասում է. «Հարմարվիր, մեկ ա սա ժամանակի խնդիր է, դիմացիր, ես գնում եմ հանդիպման, հանկարծ չզանգես»... Թուու...

մադամ

… Ոմն «մադամը» լավ էլ չամուսացած տղային ձեռքն է առել, կխանդի, եթե այլ աղջկա հետ տեսնի...

Ցավալի է, երբ նման պոռնիկ մադամներ, որ ընտանիք ունեն, կարողանում են իշխել 28 տարեկան հայ երիտասարդի վրա, իսկ հայ կնոջ կերպարի մասին չխոսեմ, ու ինչքան է հայ կինը հեռացել մեր ակունքներից  ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել