Հարգելի՛ տնտեսագետներ, շատ հաճախ դուք վերլուծություններ ու կանխագուշակումներ եք ներկայացնում, որոնք մի քանի ժամ անց ուղղակիորեն չեն իրագործվում: Դրա պատճառը ոչ թե ձեր տնտեսագիտական թույլ գիտելիքներն են, այլ այն, որ Հայաստանում տնտեսագիտական կանոններն ուղղակիորեն չեն գործում կամ կախված են որոշ անձանց քմահաճույքներից: Ինչպես կասեր դասականը. «Սա փոքր երկիր է», և մեր երկրում տնտեսագիտական, իրավական և նմանատիպ ընդունված կանոնների և նրանց վրա հիմնված վերլուծականների արժանահավատությունը համարյա թե չի տարբերվում հիդրոմետի կանխագուշակած եղանակի սպասվելիք փոփոխություններից: Ձեր վերլուծությունները չկատարվելու դեպքում նախընտրելի է ոչ թե սեփական էշը քշել, այլ ուղղակի ընդունել, որ վերլուծության հիման վրա սպասումները չիրականացան, քանի որ իշխանական էշն է հախճապակուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել