Վահան Էդուարդի Հովհաննեսյան (օգոստոսի 16,1956, Երևան - դեկտեմբերի 28, 2014, Գերմանիա),հայ քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ։ Ազգային ժողովիպատգամավոր է 1999-ից, 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունին թեկնածու էր։

Վահան Հովհաննեսյանը 1978 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը գիտական կոչումներով պատմության և հնագիտության մեջ։ 1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Հաջորդ ինը տարիները «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող և գիտահետազոտական բաժնի վարիչ։ 1989 թ. Հովհաննեսյանը գիտաշխատող է եղել ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։
1990-1992թթ. Վահան Հովհաննեսյանը մասնակցել էԱրցախի ազատագրական պայքարին։ Նաև անդամագրվել է ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեին և 1992-1995, անդամ է եղել ՀՅԴ-ի բյուրոյին։1995-1998թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։ 1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։ 1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր է եղել (թիվ 17 ընտրատարածք)։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
 
2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 12, 2003-ին և 2007թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ, հրաժարական է ներկայացրել 2008թ.։ Հովհաննիսյանը ՀՅԴ-ի թեկնածուն էր 2008 Հայաստանի նախագահական ընտրություներին։
2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղ հիվանդության բարդությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել