Երևանի շախմատային ակադեմիայում նոյեմբերի 23-ին կայացավ Կենտրոն վարչական շրջանի շախմատի համադպրոցական 7-րդ օլիմպիադայի 2-րդ փուլը: Մրցաշարի արդյունքում 1-ին պատվավոր տեղին արժանացավ թիվ 2 ավագ դպրոցը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին թիվ 3 և թիվ 29 ավագ դպրոցները: Մրցաշարի մասնակիցներին քաջալերելու և ոգեշնչելու էր գնացել նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Վարչական շրջանի ղեկավարը շնորհավորեց երեխաներին, մաղթեց նորանոր հաջողություններ: Հաղթող թիմերի պատվոգրերը և նվերները կհանձնվեն Կենտրոն վարչական շրջանի դահլիճում՝ նոյեմբերի 27-ին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել