1959 թվականին մահացավ հնդիկ Դաշրաթ Մանջիի կինը... Մահացավ այն պատճառով, որ հիվանդանոցը սարի հետևում էր, և բժիշկները չկարողացան ժամանակին օգնության հասնել: Ու Մանջին որոշեց բառիս բուն իմաստով ճեղքել սարը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի: 22 տարի շարունակ նա միայնակ փորում ու փորում էր: Եվ վերջապես 1982 թվականին բացվեց նոր ճանապարհը, որով հիմա երթևեկում են գյուղացիները... Բոլիվուդը նրա մասին գեղարվեստական կինոնկար է նկարահանել, որի պրեմիերան կայացավ այսօր՝ օգոստոսի 21-ին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել