Վերջին շրջանում ադրբեջանական բանակի կրած ծանր կորուստները պատճառ դարձան մի շարք բարձրաստիճան ղեկավարների և սպաների հեռացման: «В Министерстве обороны Азербайджана продолжается кадровая чистка. Так, приказом министра обороны генерал-полковника Закира Гасанова за допущенные недостатки в работе освобождены от занимаемых должностей высокопоставленные офицеры министерства, сообщает AzNews.az со ссылкой на Минобороны Азербайджана.» Ադրբեջանական բանակում խոր հիմքեր գցած կոռուպցիոն համակարգի, առաջնագծում վարած սխալ տակտիկայի և կրած բազմաթիվ կորուստների պատասխանատվությունը Զաքիր Հասանովը փորձում է բարդել իր ենթակաների վրա` փորձելով փրկել իր սեփական հետույքը: Այս որոշման վրա իր ազդեցությունն է թողել նաև վերջերս իմ էջում տպագրված և թե՛ մեր երկրում, թե՛ հակառակորդի մոտ մեծ աղմուկ հանած 3 ադրբեջանական ռազմական բազաների ոչնչացումը հայկական ստորաբաժանումների կողմից: Արդյո՞ք ակնհայտ չէ պատճառահետևանքային կապն այս երկու իրադարձությունների միջև: Որոշ օգտատերեր խնդրել էին պարզաբանել, թե արդյո՞ք մենք շփոթվել էինք և ադրբեջանական «опрный пункт»-երը ներկայացրել որպես ռազմական բազա: Մի փոքր պարզաբանում` «опрный пункт»՝ հայերենով «հենակետ» և ռազմական բազա տերմինների տարբերության մասին: Որպես կանոն, «ռազմական բազա» տերմինն օգտագործում են օտար երկրներում տեղադրված բազաների մասին խոսելիս, և իհարկե զինվորական լեքսիկոնում այն օգտագործվում է նաև տարբեր նպատակներով, որպես կանոն հենց հենակետերը՝ «опрный пункт»-երը սպասարկող կենտրոնացված բազան նկարագրելիս: Կոնկրետ ադրբեջանական 3 բազաները, որոնց մասին խոսք էր գնացել մեզ մոտ, սահմանից 1.5կմ - 3կմ հեռավորության վրա տեղադրված բազաներ էին, որտեղ ադրբեջանցիները կենտրոնացնում էին մի քանի հենակետեր, ստորաբաժանումներ և այլ ռազմական միավորումներ սպասարկող տեխնիկան և ավտոպարկը: Որպես կանոն, ժամանակավոր այդ բազաներ են ժամանում նաև հատուկ նշանակության ջոկատները, որոնք հետագայում մեկնում են արդեն տվյալ տարածքում դիվերսիոն գործողություններ իրականացնելու, ինչպես նաև տարբեր ինստրուկտորներ, «հյուրեր» և այլ մասնագետներ՝ մոտակա հենակետեր ուղարկելու կամ առաջնագծում աշխատանքներ իրականացնելու համար: Տվյալ պահին հրամայված է այդ բազաները տեղափոխել ավելի խորը թիկունք, որոնք պետք եղած դեպքում չեզոքացնելու համար իհարկե մեր տղաներից մի փոքր ավելի ջանք կպահանջվի, բայց անիրագործելի խնդիր չի լինի: 

Եվ վերջում, երեկ օգոստոսի 19-ին՝ ժամը 17:30 սահմաններում, Արցախի հայ-ադրբեջանական սահմանի արևելյան մասում մեր տղաները մեկ ադրբեջանական բանակի ենթասպայի «փառքով ճանապարհել են» իր «շեխիդ» եղբայրների մոտ՝ մշտական տեսակցության... 

Հավելում։ Իմ որակումով՝ բոլոր ադրբեջանական ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են հայկական պատմական հողերի վրա, բազաներ են, քանզի գտնվում են օտար երկրին պատկանող տարածքում ժամանակավորապես։)))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել