1. Այն կազմելու հրաշքը. Աստվածաշնչի մի գիրքը գրվել է մի վայրում մի լեզվով, մյուսը՝ մեկ ուրիշ երկրում մի քանի դար անց և այլ լեզվով։

2. Նրա միասնության հրաշքը. դա բառացիորեն գրադարան է, որ բաղկացած է 66 գրքերից, և միևնույն ժամանակ դա մեկ գիրք է, որը ոչ մի հակասություն չի պարունակում, քանի որ նրա հեղինակն է Սուրբ Հոգին։

3. Նրա հարատևության հրաշքը. բոլոր գոյություն ունեցող գրքերից այն ամենահինն է։

4. Նրա հանրաճանաչության հրաշքը. այն բոլոր ժամանակների և ժողովուրդների համար ամենից շատ տարածված գիրքն է։

5. Նրա ընթերցողների լայն շրջանակների հրաշքը. այն կարդում են տարբեր դասակարգի, խավի, մտավոր ընդունակությունների և տարիքի ներկայացուցիչներ։ Այն կարդում են իմաստուններն ու երեխաները, բոլոր ժողովուրդներն ու ազգերը։

6. Նրա լեզվի հրաշքը. չնայած այն մեծ մասամբ գրված է չկրթված մարդկանց կողմից, սակայն իրավամբ համարվում է գրականության գլուխգործոց։

7. Նրա պահպահման հրաշքը. ոչ մի գիրք այդքան ատված չի եղել, ինչպես Աստվածաշունչը։ Ժամանակը, թագավորները և կառավարությունները փորձել են փոխել, ոչնչացնել, արգելել, վերացնել և այրել այն, սակայն Աստված այն պահպանել է մինչ այսօր, և այսօր այն կարելի է գտնել յուրաքանչյուր ընտանիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել