Հայաստանյան հասարակության համար շատ կարևոր և առայժմ անլուծելի մնացած մի խնդիր կա՝ Ռուսաստանի հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու խնդիրը: Այս հարցում մեր հանրույթի քաղաքականապես ակտիվ զանգվածը երկփեղկված է՝ դրա մի մասն իրեն նույնականացնում է Ռուսաստանի հետ այն աստիճան, որ նախընտրում է ոչ թե երկկողմ հարաբերություններ կառուցել, այլ այդ թվացյալ հայ-ռուսական ազգային միաձուլմանն իր կարծիքով խոչընդոտող կամ խանգարող ցանկացած գործոնը կամ չտեսնելու տալ, կամ ոչնչացնել, իսկ մյուս մասը համարում է, որ Ռուսաստանն, իրոք, չարի կայսրություն է, որի հետ բարեկամական հարաբերություններ ունենալը և վտանգավոր է, և ամոթալի: Ո՛չ ռուսականության մեջ տարրալուծվելը, ո՛չ էլ ռուսատյացությամբ Մոսկվայից սահմանազատվելը մեր ազգային ինքնությունը և պետական անկախությունն ամրապնդելու միջոց լինել չեն կարող, քանի որ դրանք երկուսն էլ սնվում են բացառապես ներքին աղբյուրներից: Այդ աղբյուրներն այսօր ցամաքելու եզրին են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել