Կառավարության շենքի դիմաց այսօր հերթական բողոքի ակցիան էր իրականացվում: Այս անգամ հավաքվել էին «Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամները: Վերջիններս բողոքում էին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ 5 տոկոս դրույքաչափի դեմ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառության հարկը սահմանված էր 3.5%, սակայն եթե առևտրաշրջանառությունը մեծ էր 58.3 միլիոնից, ապա ՓՄՁ սուբյեկտն անցնում էր նաև ԱԱՀ դաշտ: Կառավարության վերջին փոփոխության արդյունքում 58.3 միլիոն դրամի շեմը բարձրացվեց մոտ 116 միլիոնի, շրջանառության հարկ սահմանվեց 1%: 5% վճարում են միայն այն սուբյեկտները, որոնք ընդհանրապես փաստաթուղթ չեն ներկայացնում:

Ակցիային ներկա էր նաև «Հայկական վերածնունդ» շարժման 6 անդամ: Թեպետ նրանք եկել էին իրենց բողոքն արտահայտելու Շրջանառության հարկի դեմ, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ երիտասարդները եկել էին սեփական PR-ն անելու և լուսանկարվելու համար:
ՀՀ-ում պաշտոնապես գրանցված է 58 հազար ՓՄՁ, ինչը խոսում է այն մասին, որ եթե իրականում օրենքում առկա են լուրջ թերացումներ և խնդիրներ, ապա պայքարն ու դժգոհությունները պետք է կրեին ավելի զանգվածային բնույթ: Իսկ եթե «ակցիայի» մասնակիցների թիվը չի հասնում գոնե մեկ տասնյակի, նշանակում է, որ խնդիրն իրականում չկա, և մարդիկ զբաղված են արհեստական, ցուցադրական շոուներով:

Նման գործելաոճն արդեն նորաձև չէ, ուստի նման «ցուցարարների» համար ավելի նպատակահարմար կլինի մտածել նոր ինչ-որ խաղարկային ժանրեր` իրենց ներքին էներգիան սպառելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել