Ուզում եմ կարծիք հայտնել մեր երկրում շատ տարածված մի թեմայի շուրջ ու համոզված եմ, որ միանշանակ չի ընդունվելու, բայց չասել էլ չեմ կարող: Գրեթե ամեն օր տեսնում եմ ու լսում եմ մեր 5000-ամյա պատմությունով հպարտացողներին, բոլոր պատեհ ու անպատեհ տեղերում անընդհատ հիշեցնողներին, մեր պատմությունն անընդհատ բոլորի աչքը մտցնողներին, որ մենք հիիիին ազգ ենք, ո՞ւր էին քոչվորները, որ մենք կայինք: ժողովուրդ, անկեղծ, ես չեմ հպարտանում, նույնիսկ ամաչում եմ արդեն այս փաստից: Էվոլյուցիոն տեսության համաձայն՝ բոլոր կենդանի էակներն առաջացել են միաբջիջ ինֆուզորիայից: Ու երկարատև էվոլուցիայի արդյունքում կենդանի օրգանիզմները զարգացել ու հասել են մինչև պրիմատների նման կատարյալ օրգանիզմների: Ու պատկերացրեք այս ընթացքում չզարգացած հողաթափիկ ինֆուզորիան անընդհատ բոլոր պրիմատներին հիշեցնի, որ բոլորը, միևնույն է, իրենից են առաջացել: Է ի՞նչ օգուտ՝ ո՞ւմ է հետաքրքիր ի վերջո: Աճել ու զարգանալ է պետք, ոչ թե բոլորին հիշեցնել:
Հ.Գ Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա այդ քոչվորները մեր հողում ավելի շատ են ապրել, քան մենք ինքներս՝ բնիկներս: Ու ցավալին այն է՝ մենք՝ տեղաբնիկներս, ավելի շատ ենք քոչել աշխարհով մեկ, քան ցանկացած քոչվոր ժողովուրդ. սփյուռքը 3 անգամ ավել է մեր երկրի բնակչությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել