Ավարտվել է ԲՀԿ քաղխորհրդի և խմբակցության համատեղ նիստը: Այն նախորդների պես եղել է փակ լրատվամիջոցների համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մոտ երկու ժամ տևած խորհրդակցության ընթացքում Գագիկ Ծառուկյանը խնդրել է պատգամավորներին մանրամասն պատմել տարածքային կառույցների հետ անցած օրերին տեղի ունեցած հանդիպումերի մասին:

Խորհրդակցության ողջ ընթացքում մասնակիցները Ծառուկյանից պահանջել են հրապարակել որպես նախագահի թեկնածու առաջադրման մասին որոշումը:

Երկրորդ միահամուռ պահանջը եղել է բացառել որևէ պարագայում գործող նախագահին սատարելու տարբերակը: Կառույցների ղեկավարները հայտարարել են, որ այդ դեպքում ժողովուրդը պարզապես երես կթեքի ԲՀԿ-ից։

Երրորդ առանցքային կետը՝ եղել է ընդդիմադիր ուժերի հետ բանակացությունների շարունակումը՝ միասնական նախընտրական թիմ և փետրվարի 19-ից հետո՝ միասնական իշխանություն ձևավորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել