«Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումից հետո փոքր և միջին ձեռնարկությունները կհայտնվեն կոլապսի մեջ»,- նման տեսակետ է հայտնել ՓՄՁ ներկայացուցիչներից մեկը: Իրականում, ըստ նրա, տեղի է ունենալու ոչ թե հարկային բեռի նվազեցում, այլ ավելացում: «Կարծում եմ, որ առաջիկայում մեծ թվով ՓՄՁ-ներ կփակվեն, քանի որ 5 տոկոս հարկը ՓՄՁ-ների համար մեծ գումար է: Երբ երեք ամիս հետո սկսվեն վճարումները, այդ ժամանակ արդեն կհասկականք, թե ինչ վիճակում ենք հայտնվել»,- ասել է ձեռներեցը:
Ժամանակին, երբ շրջհարկը 3,5 տոկոս էր, պետությունն ընդառաջեց ու այն դարձրեց 1 տոկոս, բայց պայմանով, որ ձեռներեցությամբ զբաղվողները պետք է ապահովեին լրիվ փաստաթղթաշրջանառությունը, այսինքն՝ ապրանքի ծագման և ձեռքբերման հետ կապված բոլոր անհրաժեշտ թղթերը:

Պետության կողմից սահմանված այս ձևաչափը ՓՄՁ ներկայացուցիչներն ընդունեցին սվիններով և սկսեցին բողոքի ակցիաներ իրականացնել` պատճառաբանելով, թե որոշ խոշորներ փաստաթուղթ չեն տալիս, այն ձեռք բերելն իրենց համար գրեթե անհնարին է:
Այս իրավիճակի համար ևս ընտրվեց հարմար տարբերակ, այն է` կամ վճարվում է շրջանառության հինգ տոկոսն ամբողջությամբ, կամ թղթաբանության ապահովման դեպքում` մեկ տոկոս:

Գործող օրենքին դեմ են այն մարդիկ, ովքեր աշխատում են այպես կոչված «սևով»` հարկային ձեղծարարություններով:
Պետք է փաստել, որ նախկինում իրական շրջանառությունը ձեռնարկատերերն ամեն կերպ թաքցնում էին. դա է պատճառը, որ ներկայիս պայմանները նրանց չեն համապատասխանում:
Ստացվում է հետևյալը. եթե ՓՄՁ-ն ներկայացնի 100 տոկոս շրջանառություն, ապա կվճարի ընդամենը 1 տոկոս, եթե 50 տոկոսը, ապա կվճարի մոտ 2,5 տոկոս հարկ՝ նախկին 3,5-ի փոխարեն:
Իսկ այդ ոլորտի որոշ ներկայացուցիչներ այսքանից հետո էլ շարունակում են զբաղվել շառլատանությամբ ու աճպարարությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել