Վերջին երկու օրվա ընթացքում հայկական ստորաբաժանումները, պատասխանելով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման լկտի ու անդադար դրսևորումներին, Արցախի հյուսիսարևելյան սահմանին պատժիչ կանխարգելիչ կտրուկ ու հստակ գործողությունների ընթացքում ոչնչացրել են հակառակորդի 3 ռազմական բազաներ՝ պատճառելով նրանց մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի մեքենաների և շինությունների կորուստ, ինչպես նաև կենդանի ուժի թվով 17 կորուստ: Օգոստոսի 8-ին և 9-ին, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 165 արկ, այ հենց այդ արկածախնդրության պատասխանն են մեր ստորաբաժանումների գործողությունները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել