Haynews.am-ը գրում է.
Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, կանխվել է մի խումբ մարդկանց կողմից Ադրբեջանի սահմանն ապօրինաբար հատելու փորձը, գրում է «ԱՊԱ» գործակալությունը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կայքը, թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության հարավային տարածքային բաժնի և Պետական սահմանային ծառայության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինաբար հատելու մի խումբ մարդկանց փորձը: Նրանք զինված դիմադրություն են ցույց տվել և հետ քաշվել:

Դեպքի վայրը զննելու ժամանակ հայտնաբերվել է 4 կիլոգրամ 425 գրամ ափիոն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել