Այդպես ստեղծվեց կնոջ և տղամարդու ընտանիք կազմելու իրավական վավերացումը:

Հիմա, փորձում են անել հակառակը. «Ինչը օրինական է, նաև բարոյական է:»

Ֆակտիշեսկի ազատությունը բարդույթներից չի ազատում, անհրաժեշտ է փաստաթուղթ, առ այն, որ զույգը ոչ միայն օրինական, այլև բարոյական, դեռ մի բան էլ բնական: Իհարկե, այդ դեպքում ոչ բնականն է մնում, ոչ բարոյականը: Все дозволено! Բա ո՞րն է իմսատը:

Սա գինն է ներքին բարդույթը սփոփելու: Չնայած, մեկ է չի սփոփվի, բայց գոնե մնացածները կունենան միայն փաստաթուղթ, որը այլևս ոչինչ չի տա բացի իրավական կարգավիճակից, և որի իրավականից դուրս արժեքը կլինի զրո:

Իսկ կլինի՞ պետական գրանցումը ընդհանրապես հանենք գրողի ծոցը:
Ենթադրում եմ, որ զույգ-համասեռները խիստ դեմ կլինեն: Իրենց փաստաթուղթը պետք է, որ արժեզրի ընտանիքի իրավական կարգավիճակի առաջացման պատմական կոնտեքստը և երկսեռ բնույթը: Եթե փաստաթուղթը չլինի, ապա կոնտեքստը կմնա, որպես ավանդույթ, մշակույթի մաս: Իսկ նման երետիկոսների դեմ պայքարելու համար իրավական հիմքեր են պետք, ի վերուստ օրհնանք:

Հա, իմ առաջարկը: Ընդհանրապես հանել ամուսնության իրավական գրանցումը, և սահմանափակվել առևտրային բնույթի գույքային պայմանագրով առանց ամուսնություն բառը օգտագործելու:
Համաձայն ե՞ք, համապատասխան անձիք::Ճ

Կարծում եմ, որ ոչ: Նման լուծումը ձեզ չի տա այն՝ ինչ ձեզ պետք է. զրկել մյուսներին նրանից՝ ինչը որ դուք չունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել