Հերթական բարի լուրերն առաջնագծից: Արցախի հյուսիսարևելյան սահմանին մեր ստորաբաժանումները հերթական պատժիչ պատասխան գործողությունների ընթացքում ուղիղ կրակով ոչնչացրել են հերթական ադրբեջանական մարտական դիրքերը, ուր ադրբեջանական զինվորները կրկին խուճապահար դիմել են փախուստի` թողնելով անօգնական իրենց վիրավոր և զոհված ծառայակիցներին (քանակը ճշտվում է): Միևնույն ժամանակ հարավարևելյան ուղղությամբ մեր ստորաբաժանումներն ադրբեջանական մարտական հրամանատարական հենակետում ոչնչացրել են մեկ ռազմական մեքենա՝ հակառակորդին պատճառելով նաև մարդկային կորուստներ, մեկ զոհ, մեկ ծանր վիրավոր... Ադրբեջանական ստորբաժանումները, շարունակելով իրենց արկածախնդիր ոտնձգությունները, միայն կստիպեն հայկական կողմին էլ ավելի խիստ պատժել ոսոխին և շարունակել կանխարգելիչ ու կործանիչ հարվածները հասցնել հակառակորդի մարտական հենակետերին և ռազմական տեխնիկային...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել