Միայն մեր երկրում կարող է նման բան լինել, ուրեմն՝ այս տարվա ստացվելիք բերքը պիտի լաբորատոր փորձաքննության ենթարկվի, որից հետո տրվի համապատասխանության սերտիֆիկատ, ֆիտոսանիտարական սերտիֆիկատ, որից հետո նոր կատարվի իրացման գործընթացը: Ապրանքի նմուշը ձեռքս՝ գնում եմ Հայաստանի ամենահայտնի լաբորատորիաները, որպեսզի լաբորատոր փորձաքննության ենթարկեն, ու ի՞նչ եք կարծում՝ ինչ պատասխան եմ կստանամ:
-Մեր աշխատողն արձակուրդի մեջ է, 10 օր հետո նոր կվերադառնա, նոր եկեք: 
Երկրորդում էլ նույն պատասխանը, ուղղակի նա 7 օրով էր գնացել: Ամբողջ աշխարհում եթե նման նախադեպ գտնեք, բերեք, մտցրեք աչքս: Լավ, էս կարգի՞ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք գործի հանդեպ: Պատկերացնո՞ւմ եք՝ 11-րդ օրը նոր աշխատողը Քոբուլեթիից պիտի վերադառնա, մի 3 օր էլ մինչև լայաղ անի, անալիզ անի, ու առնվազն քո բիզնեսը կյանքից խլում է կես ամիս, պատկերացնո՞ւմ եք՝ մի ֆիրմա արտահանման պայմանագիր կնքի ու կանգնի փաստի առաջ, կեեեես ամիս, կես ամսում լուրջ ֆիրմաներ են սնանկանում, լավ, ո՞նց կարելի է նման բան անել: Ո՞նց կարելի է մի ամբողջ երկրի գյուղմթերքի օրինական շուկա կաթվածահար անել ուղղակի սեփական քմահաճույքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել