Կարդացի սահմանադրական փոփոխություններին ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի անդրադարձը։ Մի քանի նկատառում։

Պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել։

Գործող համակարգի պարագայում կա՛մ նախագահի, կա՛մ պառլամենտի ընտրությունները կարող են որևէ նշանակություն չունենալ, եթե երկուսն էլ ընտրվում են նույն մեծամասնությունից։ Այս պարագայում մատնանշած որևէ հակակշիռ չի կարող լինել: Եթե նրանք նույն մեծամասնությունն են, ապա որևէ հակակշիռ չկա, եթե տարբեր են, ապա դա լրջագույն ճգնաժամի և հակամարտության պատճառ է:

ԵՄ անդամներից ընդամենը 1-ն է նախագահական՝ Կիպրոսը, երեքն են կիսանախագահական՝ Ֆրանսիա, Պորտուգալիա, Ռումինիա։ Մնացածը պառլամենտական են: Մենք կարևորում ենք քաղաքական փոքրամասնության իրավունքները որպես հակակշիռ:

Մտքի փայլատակում է, որ Ազգային ժողովը չի ընտրվում համընդհանուր, ուղղակի ընտրությունների միջոցով, միգուցե միայն Բագրատյանին են հասու նման հանճարեղ մտքերը: Եթե խոսքն ազգային փոքրամասնությունների 2-3 ներկայացուցիչների մասին է, որոնք, այո՛, միգուցե և պատգամավորական մանդատ կստանան ոչ համընդհանուր ուղղակի ընտրությունների միջոցով, ապա միայն Բագրատյանը կասի, թե 2-3-ը ինչպես են 101-ի մեջ մեծամասնություն կազմում:

Հակակշիռների բացակայությունը բերելու է անդրկուլիսյան, ստվերային կառավարման՝ հրապարակային կառավարման սկզբունքների նկատմամբ: 
Սահմանադրական բարեփոխումները լավագույնս լուծում են հակակշիռների խնդիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել