Հաճախ ենք հանդիպում «դուրս եկեք ռեալ կյանք» կամ «իրական շփումից լավը չկա» արտահայտությունների, ու թվում է, թե հեղինակը խորապես մտահոգված է օրեցօր ցանցային դարձող մարդկային հարաբերություններով։ Բայց կարծես թե այդ կարգի գրառումները նույնպես անիրական են։
Իսկ եթե լուրջ՝ ուզենք, թե չուզենք, դժգոհենք, թե հիանանք, սոցցանցն օրեցօր դառնում է մեր կյանքի անբաժանելի մասը։ Եվս մի քանի տարի, և մենք գրեթե լիակատար կախվածություն ենք ձեռք բերելու սոցցանցից։ Միտումներն այդպիսին են։

‪#‎ԹեթևՏարեք‬ ‪#‎media‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել