«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի 62-րդ թողարկումը նվիրված է Մարզպանական Հայաստանին և իշխող նախարարական տոհմերին: Սասանյան Պարսկաստանի կազմում գտնվող Հայաստանի համար ծանր ժամանակներ էին, ոչ միայն երկրի արտաքին, այլև ներքին կյանքում մեծ խնդիրներ կային: Իշխող տոհմերի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չէին: Հաղորդման առաջին մասում կներկայացվի այդ շրջանի հայտնի տոհմերին՝ Մամիկոնյաններն, Սյունիներին, Կամսարականներին, Բագրատունիներին, Ամատունիներին և այլոց: Հաղորդման ընթացքում պարզաբանվում է Մամիկոնյանների ծագման հարցը, որն այդքան վիճելի է, ներկայացվում է նաև Սյունիների ծագումն ու գործունեությունը, միմյանց հետ ունեցած փոխհարաբերությունները, ինչպես նաև երկու տոհմերի վառ դեմքերը՝ 
Վասակ Սյունուն և Վարդան Մամիկոնյանին, քննարկվում է մեկին հերոսացնելու, մյուսին դավաճան դարձնելու հանգամանքը, և թե Մարզպանական Հայաստանում եկեղեցու դերակատարությունը ինչպիսին էր: Հյուրն է «Հայոց Տերերը» գրքի հեղինակ Գևորգ Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել