Իզուր մի չքմեղացեք ու խունջիկ-մունջիկ մի եկեք։ Ուորլիքն իր այս հարցազրույցում շատ վտանգավոր բաներ է ասել Հայաստանի համար։ Այո, գուցե հենց իր ասածն է ռեալ իրականությունը, սակայն ես թքած ունեմ այդ ռեալ իրականության վրա, եթե այն իմ երկրի շահերին դեմ է։ 
Դուք բոլորդ շատ լավ գիտեք, որ ես հեռու եմ ազգային-ազատագրական մուղամներից, սակայն սա այդ դեպքը չի։ Օղակը սեղմում են իմ հայրենի ու սիրելի, պաշտելի Հայաստանի շուրջը։ Իրար բերան թքած ունեն ռուսն ու ամերիկացին մեր հարցում։ Կարծում եմ, որ արդեն համաձայնեցրել են, թե ինչպես են մեզ զսպաշապիկ հագցնելու ու տանելու կառափնարան։ Առևտուրը հաջող կայացրել են ու հիմա պիտի բաժանեն շահը։
Չպիտի հանդուրժենք։ Սա կլինի մեր ազգի մահվան քայլերգը, եթե ենթարկվենք ու հանդուրժենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել