Еsem.am-ը գրում է.

Դերասանուհի Արմինե Պողոսյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 46 տարին: Այս առիթով Արմինեն ընտանեկան խնջույք է կազմակերպել տանը` հյուընկալելով հարազատ, մտերիմ մարդկանց: «Կարծում եմ՝ ծննդյան տոն կազմակերպելու համար պետք է նախապես տրամադրվել, իսկ ես զբաղվածությանս պատճառով չեմ կարողացել պատրաստվել»,- ասաց  դերասանուհին, ով այս շրջանում նկարահանվում է երկու նոր ֆիլմում:

Ըստ Արմինեի` ընտանեկան հավաքույթին ներկա կլինեն քույրը, եղբայրը, նաև իրենց հյուրերը` Կիպրոսից:

Համազգային թատրոնի դերասանուհուն առաջինը շնորհավորել են եղբոր կնոջ ծնողները, ովքեր Վարդենիսում են բնակվում:

Դերասանուհու ամուսինն առավոտյան է շնորհավորել կնոջը: «Նա շատ օրիգինալ ձևով շնորհավորեց ինձ` նվիրելով փուչիկ, ծաղիկներ, օծանելիք: Շատ հաճելի է սիրող ու հարազատ մարդուց նման նվեր ստանալը»,- շեշտեց Արմինեն` ավելացնելով, որ առավոտվանից բազում շնորհավորանքներ է ստացել ինչպես հեռախոսով, այնպես էլ համացանցի միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել