Բնական եմ համարում այն, որ քաղաքական ուժերը կարող են փորձել նաև արտաքին բարոյական կամ քաղաքական աջակցություն ստանալ օտար քաղաքական կառույցներից կամ առաջնորդներից: Սակայն միանգամայն անբնական ու նողկալի է, երբ հանուն դրա անտեսվում է սեփական երկրի քաղաքացին, որի՝ ազատ կամաարտահայտության հիման վրա իշխանություն ձևավորելու իրավունքը Հայաստանում հիմնովին ոտնահարվում է տարիներ շարունակ: Դրանով հանդերձ, կարծում եմ, իշխանությունները լրջորեն են նախապատրաստվում 2017 թ. խորհրդարանական ընտրություններին, և սահմանադրական բարեփոխումների հետ կապված նրանց ծրագրերն այդ համատեքստում է պետք դիտարկել: ՀՀԿ-ն չունի ինքնուրույն դերակատարում, այն իր գործող նախագահի հլու կամակատարն է, ու եթե վերջինս ասի, որ ՀՀԿ-ն պետք է ինքնալուծարվի, ապա առանց ավելորդ քաշքշուկի կինքնալուծարվի: Պետք է ճիշտ հասկանալ, թե ով է ում իրական հենարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել