Մայրաքաղաքի հանգուցային պողոտաներից մեկը՝ Բաղրամյանը, ավելի քան 10 օր փակ է: Սկզբում այն փակ էր, որովհետև ցուցադրում էր մի ամբողջ քաղաքի, անգամ հանրապետության բնակչության սոցիալական բողոքը: Սկզբում այն փակել էին անկախ հանրապետության խելացի, գիտակից, պահանջատեր, իրավատեր քաղաքացիները...
Բողոքը լսվեց, մասամբ բավարարվեց, բայց Բաղրամյանը շարունակում է փակ մնալ, փակ մնալ՝ խոչընդոտ հանդիսանալով մի ամբողջ քաղաքի բնակչության մի զգալի հատվածի ազատ տեղաշարժման իրավունքի իրացման համար, այն էլ՝ Հայաստանին բնորոշ թեժ ամռան լիարժեք գործողության պայմաններում... 
Բողոքի մարմնացում դարձած Բաղրամյանի փակ լինելուց սկսում են բողոքել անկախ հանրապետության խելացի, գիտակից, պահանջատեր, իրավատեր քաղաքացիները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել