Ներկայացնում եմ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոք-միջոցառման խնդիրներից, որոնցից պետք է շտապ ազատվել։ Դրա համար պարտավոր են մասնակցություն ունենալ բոլոր մտահոգ քաղաքացիները, ովքեր հավատում են հաղթանակին, ովքեր ունեն գիտակցություն և կամք դրանցից ազատվելու։ Սա միայն նստացույցի մասնակիցների խնդիրը չէ, սա նաև ակցիայի ինքնակազմակերպվող մասնակիցներին հավատացողների խնդիրն է։
1. Ռաբիս երաժշտություն, որը մարդկանց մոտ տհաճ տրամադրություններ է առաջացնում, ինչը, ըստ իս, միջոցառման ինքնակազմակերպվող մասնակիցների կողմից չի իրականացվում։
2. Ոչ սթափ վիճակում գտնվող մարդիկ, որոնք հայտնվում են հիմնականում երեկոյան ժամերին՝ մինչև լուսաբաց ոգելից խմիչքներով։ 
3. Սադրիչներ, որոնք ժամանակ առ ժամանակ ագրեսիա են ցույց տալիս և փորձում ներքաշել կոնֆլիկտների մեջ միջոցառման մասնակիցներին։
4. Սանիտարահիգիենիկ վիճակ, որի պատասխանատվությունն ընկնում է Երևանի քաղաքապետարանի վրա, սակայն ստիպող չկա, որպեսզի մաքրությունն իրականացվի։
5. Գնդակով խաղեր, որը վազքի ժամանակ և գնդակի այս կողմ, և այն կողմ գնալուց խուճապային տպավորություն է առաջացնում։
6. Ինքնակազմակերպված մասնակիցների ոչ ադեկվատ՝ կուլտուրական, մեղմ դիմելու և այլ վարմունքը նոր միացած մասնակիցների կամ հետաքրքրվածների նկատմամբ, որն ունի թե՛ օբյեկտիվ պատճառներ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։
7.Անչափահաս երեխաների մասնակցությունը, որը հետևող մարդկանց մոտ անլրջության և ադեկվատության բացակայություն է առաջացնում հետևողների և մասնակիցների մոտ։
8. Որոշ պաստառներ, որոնք հոգեբանորեն մարդկանց մղում են հիասթափության և նահանջի, որոնք պետք է օգտագործել փողոցում գիշերելու նպատակով և թույլ չտալ, որպեսզի մարդիկ կարդան դա։
9. Այն մարդիկ, ովքեր գալիս են միայն սննդից օգտվելու նպատակով։
Եվ այլն, որոնք կփորձեմ ներկայացնել հաջորդիվ։
Կոչ եմ անում մասնակցել ակցիային և միանալ ինքնակազմակերպողներին գործին օժանդակելու նպատակով։ Այդ խնդիրների մեծ մասն առաջացվում է միջոցառման ոչ բուն մասնակիցների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել