Երևանի Կենտրոն վարչական շրջանը հարուստ է գեղեցիկ զբոսայգիներով, հանգստի գոտիներով: Այդպիսի վայրերից է նաև «Մոսկովյան պուրակը»: 2002թ. Երևանի Կենտրոն թաղային համայնքի և Մոսկվայի կենտրոն վարչական շրջանի միջև առաջին անգամ կնքվեց փոխգործակցության պայմանագիր: Համաձայնագրի շրջանակներում իրագործվեցին մի շարք մշակութային, կրթական, կոմունալ ոլորտի ծրագրեր: Հենց այդ համաձայնագրի արդյունքում էլ ծնվեց «Մոսկովյան պուրակը»՝ ի նշան հայ- ռուսական դարավոր բարեկամության և կապերի ամրապնդման: Այսօր պուրակը դարձել է կենտրոնաբնակների և երևանցիների սիրելի հանգստի գոտիներից մեկը, այստեղ են մեկտեղվում մշակութային գործիչները: Այն իր ոճով մի քիչ տարբերվում է Կենտրոնում առկա զբոսայգիներից, կարծես ծառապատ արահետ լինի: «Մոսկովյան պուրակում» են անցկացվում վարչական շրջանի կողմից անցկացվող միջոցառումներ: Իսկ 2012 թվականին տասնամյա պատմություն ունեցող համագործակցության պայմանագիրը վերաստորագրվեց Երևանի Կենտրոն և Մոսկվայի կենտրոն վարչական շրջանների միջև,վորի արդյունքում դեռ իրագործվելու են մեծ ու երկկողմ արդյունավետ ծրագրեր:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել