Hayeli.am-ը գրում է.

Հարցին,թե  կարծես թե նախաձեռնող խումբը այնքան էլ ջերմ չի ընդունել նախագահի որոշումը, քանի որ այն որոշման կասեցում չէ, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում ասաց, որ դա ընկալման խնդիր է. «Ամեն ինչ քայլերով է արվում: Հայտարարության մեջ ուղղակի ասված է, քայլերով արվում է ամեն ինչ, մի քանի ամիս հետո մենք ավելի մեծ հաջողություն կունենանք»:

Հարցին, թե կարծես թե չեն ազատելու փողոցը, ինչպիսի՞ն են լինելու ոստիկանության գործողությունները, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, որ պետության հետ չեն խոսում ժխտողականությամբ. «Քայլերը գնում են, և հայտարարության մեջ այնքան տարրական, այնքան պարզ է ասված, որ մեկնաբանելու…» Դիտարկմանը, որ ամեն դեպքում ցուցարարները չեն պատրասվում լքել փողոցը, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Ոչինչ, ոչինչ, կնստեն, կխոսեն, կհասկանան, կդադարեցնեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել