Իսրայելցի գիտնականները խորհուրդ են տալիս սնվել քնելուց առաջ:

Ցանկանո՞ւմ եք նիհարել, բայց սառնարանը չի՞ թողնում: Իսկ դիետաները տանջալի՞ց են: Երուսաղեմում Եվրոպական համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ քնելուց առաջ ածխաջրերով հարուստ սնունդը` հաց, մակարոն, սպագետտի և նման այլ կերակուրներ, օգնում են: Փորձի մասնակիցները, որոնք ամեն օր քնելուց առաջ հացամթերք են ընդունել, ոչ միայն չեն գիրացել, այլև նիհարել են: Ավելին` նվազել է շաքարի քանակությունը նրանց արյան մեջ, և սիրտը շատ ավելի լավ է աշխատել, նշում է Подробности-ն:

«Իսրայելական դիետան» իսկապես օգտակար է: Նման սննդի դեպքում շաքարախտի ռիսկը նվազում է:

Հ. Գ. Կեր, խմի, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ ... :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել