Ի դեպ, Բաքվում երկրորդ անգամ է պատահար տեղի ունեցել Եվրոպական խաղերը սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ: «Նիզամի» մետրոյի հարևանությամբ ավտոբուսը խախտել է երթևեկության կանոններն ու հարվածել Միցուբիշի մակնիշի ավտոմեքենային: Փորձելով փախչել դեպքի վայրից` ավտոբուսի վարորդն անցել է կարմիր լույսի տակով և հարվածել հետիոտնին: Վարորդին ի վերջո հաջողվել է ճողոպրել: Իսկ հաքքին.ազ կայքը, որը հայտնել էր պատահարի մասին, ջնջել է այդ լուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել