Քայլեք Հայաստանի ցանկացած մասում գտնվող որևէ հանգստյան գոտու տարածքով և ականատես կլինեք հետևյալ պատկերի, ու էս մարդիկ նույնիսկ «քեֆ» անելուց խոսելու են իշխանությունների անտարբերությունից, անպատասխանատու պահվածքից, գոնե 5 տոկոսով ժողովրդի մասին չմտածելուց, հասարակ ժողովրդին բանի տեղ չդնելուց: Բա չասես, դուք ի՞նչ կարող եք պահանջել վերևից և ի՞նչ իրավունքով, եթե ինքներդ թքած ունեք դիմացիններիդ վրա, ձեր մտքով երբեք չի անցնի, որ ձեր անասուն 30 րոպե «գեղագիտական հաճույք» ստանալու համար առանց մտածելու փչացնում եք մոտ 100 հոգու հանգիստը: Ձեր էգոիզմին ու գավառամտությանը չկա սահման, բացարձակ չունեք սովորական պատասխանատվության զգացում: Ու այսքանից հետո լակած, հարբած վիճակով ձեր ընտանիքներին լցնելու եք մեքենան ու հրթիռի արագությամբ սլանու եք ձեր «օջախները»: Դե դուք ինչ անԸմ եք, երեխեքի հմար եք անԸմ, նամանավանդ քեֆի տեղը լաաավ հարբելն ու անխտիր բոլորի տոնը փչացնելը ու վերջում նույն ձեր երեխաներին 50% հավանականությամբ տուն հասցնելը:

Քայլեք Հայաստանի ցանկացած մասում գտնվող որևէ հանգստյան գոտու տարածքով և ականատես կլինեք հետևյալ պատկերի, ու էս մարդիկ նո...

Posted by Harutyun Mnatsakanyan on Sunday, June 7, 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել