Արդեն երկու օր է` ԱԺ-ն շարունակում է մնալ ինֆորմացիոն ալիքի էպիկենտրոնում, քանի որ պետական նշանակության թիվ մեկ փաստաթղթի՝ ամենամյա կատարողականի քննարկումները շարունակվում են: Ինչպես երեկ, այսօր նույնպես ականատես ենք լինում միապաղաղ մթնոլորտի: 
Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, ասես պատգամավորներին ուժի և բռնություն կիրառելու միջոցով են բերել պառլամենտական լսումներին:

Լսումների ժամանակ հնչող հարցերն ու ցուցաբերվող մասնակցությունը բավականին արհեստական բնույթի են: Տպավորություն է, թե պատգամավորներն ուղղակի իրենց ստաժը չկորցնելու համար բարձրախոսով հերթական հերթապահ հարցն են հղում հաշվետվությունը զեկուցողին: Հարկ է նշել, որ այդ հերթապահ հարցերն իրենց բնույթով բավականին դիլետանտական են և բովանդակային առումով ուղղակի կաղում են:
Ամփոփելով անհրաժեշտ է ընդգծել, որ ԱԺ լսումներին յուրահատուկ «հմայք» են տալիս միայն լրագրողները, ովքեր իրենց խայտաբղետ, ինչ-որ տեղ նաև անհարմար կացության մեջ դնող հարցադրումներով որակապես այս գաղջությանը տալիս են մի տեսակ թարմություն ու հետաքրքրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել