завещаниеMediamonitor.am-ը գրում է.

Այնպիսի փաստաթուղթը , ինչպիսն կտակն է, միշտ վիճաբանությունների ու անհամաձայնությունների պատճառ է դառնում, չէ որ բազմաթիվ հարազատներ մնում են առանց ապրուստի միջոցների այսպիսի փաստաթղթի պատճառով:

Ամենաերկար կտակը

Աշխարհի ամենաերկար կտակը, ո՞վ կմտածեր, իրենից հետո թողել է բոլորին անհայտ ամերիկացի մի տնային տնտեսուհի 1925 թվականին. նրան անվանում էին Ֆրեդերիկա Էվելին Կուկ: Հարկ է նշել, որ այդ այդպես էլ չկարողացան բարձրաձայն կարդալ այդ կտակը, ինչպես սովորաբար ընդունված է անել, քանի որ այն բաղկացած էր մոտ 96 հազար բառից: Այս կտակի մեջ կինն ամենևին էլ մտադիր չէր իր ունեցվածքը բաժանել հարազատների միջև, նա հարուստ չէր, բայց ուներ շատ ընկերներ ու թշնամիներ, որոնց էլ որոշել էր մեղմ ասած հիշել: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ նա ուներ ֆենոմենալ հիշողություն, ապա նրա բոլոր ծանոթները այս կտակի միջոցով կարող են իմանալ, թե ինչպես էր այդ կինը վերաբերվում իրենց: Իր կտակի վրա կինը սկսել էր աշխատել մահից շատ առաջ ՝մոտ 20 տարի: Հատկանշական է, որ բոլոր այն հարզատներն ու ընկերները, ովքեր նրան զբաղված էին տեսել իր կտակը գրելիս, մտածել էին, որ նա գիրք է գրում, իսկ բոլոր նրանք ովքեր կարդացել են այդ կտակը, նշում են, որ այն հեշտ է կարդացվում և հիշեցնում է կանանց համար նախատեսված վեպ: Այնպես որ եթե այդ կտակը տպեն, ապա այն կդառնա աշխարհի ամենաշատ վաճառվող գրքերից մեկը:

Ամենակարճ կտակը

Ամենակարճ գրված կտակները երկուսն են, որոնք շատ հակիրճ են ու լակոնիկ: Բայց փաստացի ճանաչում ենք միայն մեկը. այն թողել է Կարլ Տաուշը: Կտակը գրվել է 1967 թվականին Գերմանիայում: Կտակը բաղկացած է ընդամենը 2 բառից. «Բոլորը՝ կնոջս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել