Esem.am-ը գրում է.

Ներկայացնելով «Չ՛դերասան» դերասանների շարքը նշել ենք, որ թեև նրանք դերասանական մասնագիտական կրթություն չունեն, սակայն հեռուստադիտողը շատ դեպքերում նրանց ճանաչել է որպես դերասան, քանի որ ներկայացել են տարբեր նախագծերում, հեռուստասերիալներում: Առաջարկում ենք ծանոթանալ այս շարքի 8-րդ մասում հայտնվածների հետ:

Գրիշա Աղախանյան

Երևանի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտի Ատամնաբուժական ֆակուլտետն ավարտած Գրիշա Աղախանյանը մեզ ծանոթ է որպես հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր և շոումեն: Ժամանակ առ ժամանակ Գրիշան ներկայանում է  նաև որպես դերասան՝ նկարահանվելով ֆիլմերում և տեսահոլովակներում. առաջիկայում Գրիշայի խաղին կարող ենք հետևել «Սկոտչ և Վիսկի» ֆիլմում:

Եվա Բաղդասարյան

«Հրեշտակների դպրոցը», «Եռաչափ սեր», «Ընտրյալները». սրանք այն սերիալներն են, որտեղ խաղացել է սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը: Եվան ևս դերասանական բարձրագույն կրթություն չունի. միայն ստուդիաներից մեկում դասընթացների է հաճախել:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել