Esem.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Լիլի Հովերին ու նրա քույրերին ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: Լիլիի քույրերից մեկն էլ երգչուհի Մագան է, ով վերջին շրջանում հիմնականում ակումբում էր երգում: Օրերս մեզ հայտնի է դարձել, որ Մագան պատրաստվում է նոր աշխատանքով` տեսահոլովակով ներկայանալ հանդիսատեսին:

Նրա խոսքով` մոտ հինգ տարվա դադարից հետո միանգամայն այլ կերպ կներկայանա: Երգչուհին «Դու ես» երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել, որն այժմ մոնտաժային փուլում  է և մոտ օրերս պարաստ կլինի:

«Նախկինում իմ երգերից շատերը Լիլին է գրել, բայց այս նոր երգիս հետ Լիլին կապ չունի. համագործակցել եմ Վահրամ Պետրոսյանի հետ, ով երգի խոսքերի և երաժշտության հեղինակն է: Երգի գործիքավորումը կատարել է Կարեն Սևակը, իսկ միքսը` Արթուր Բինան»,- մանրամասնեց Մագան:

Տեսահոլովակի նկարահանումները երգչուհին վստահել է ռեժիսոր Արեն Բայադյանին:

Մագայի փոխանցմամբ` ժամանակավոր դադարը պայմանավորված էր ֆինանսական միջոցների բացակայությամբ, սակայն նոր տեսահոլովակից հետո այևս դադար չի լինի. երգչուհին խոստանում է նոր երգեր ու տեսահոլովակներ ունենալ: «Այս ընթացքում նոր երգեր եղել են, որոնք հնչել են կամ ակումբում, կամ ռադիոեթերներով, կամ էլ ամանորյա տոնական եթերներին. համարում եմ, որ երկար դադարից հետո սա իմ առաջին աշխատանքն է, ու այս անգամ որոշել եմ աշխատել պրոֆեսիոնալ մարդկանց հետ»,- ասաց Մագան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել