Գրասենյակային հիվանդությունների ցանկում առաջինն աթերոսկլերոզն է` անոթների խրոնիկ հիվանդությունը: Այն ախտահարում է սրտի, գլխի և վերջույթների անոթները: Առաջացման հիմնական պատճառը սակավաշարժությունն է:

Գրասենյակային աշխատողները սխալ ու անկանոն են սնվում, արդյունքում՝ ստամոքսի և մարսողության խնդիրները երկրորդ հորիզոնականում են:

Գրասենյակային աշխատողների մի մասը տառապում է ճարպակալմամբ. հիմնական պատճառը շաքարային դիաբետն է, ինչին նպաստում են հորմոնային փոփոխությունները:

Հաջորդը գրասենյակային համաճարակներն են. փակ տարածքներում ինֆեկցիաներն ու վարակները ավելի արագ են տարածվում:

Երկար ժամանակ նստած անցկացնելու պատճառով տուժում է նաև հենաշարժական համակարգը: Քիչ շարժվելու դեպքում ծանրաբեռնվածության 40 տոկոսն ընկնում է մեջքի վրա: Առաջանում են հոդացավեր, և զարգանում է օստեոխոնդրոզ: Այս հիվանդության թիրախում հատկապես կանայք են հայտնվում։ Նրանք ավելի հաճախ են ցավեր ունենում մեջքի շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել